Քիմ Քարդաշյանի որդին հիվանդացել էր կորոնավիրուսով
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանի որդին հիվանդացել էր կորոնավիրուսով

«Keeping Up With the Kardashians» նախագծի վերջին երկու եթերաշրջանները նկարահանվել են կորոնավիրուսի համավարակի շրջանում, որը լրջորեն ազդել է հայտնի ընտանիքի վրա։

Երկրպագուները տեսել են, թե ինչպես է Քլոե Քարդաշյանն ինքնամեկուսացել քովիդով հիվանդ մարդու հետ շփումից հետո, իսկ Քիմ Քարդաշյանը զբաղվել է արդեն նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի խնամքով, որի մոտ այդ ժամանակ կորոնավիրուս էր ախտորոշվել։

Ավելին, էպիզոդներից մեկում Քիմը հեռախոսով խոսում է այն մասին, որ հիվանդացել է իր որդին՝ Սեյնթը։ «Հենց նոր իմացանք, որ նրա COVID-ի թստի արդյունքը դրական է։ Նորթը եւս բողոքում է վատ ինքնազգացողությունից»,- նշել է նա։

Քիմը տեսախցիկի առաջ հանդիսատեսին ասում է․ «Չեմ ցանկանում խուճապ տարածել, բայց ես շատ անհանգստացած եմ»։