Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը․ Հրանտ Բագրատյան
Advertisement 1000 x 90

Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ականատես եղանք Նիկոլի և ՀԱՊԿ ղեկավարների «խոսակցությանը»։

Կրթություն չունեցող և լեզու չիմացող մեր ղեկավարը ինչ-որ բաներ էր բացատրում, ծիծաղի առարկա էր դարձել իր ռուսերենով։ Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը։ Կամ եթե ռուսերեն չգիտես, հայերեն խոսիր, թող թարգմանեն։ Քո խղճուկ բառապաշարով միշտ նույն բաներն ես կրկնում։ Հիմա ավելի կարևորի մասին։ Որերորդ անգամն է՝ հանդիպման ես ներկայանում անպատրաստ։ Քեզ հայտնի՞ է, որ 1994-ին եղել է Բիշքեքյան հրադադար (կարդացե՞լ ես), որ դեռևս այդ ժամանակ տեղի է ունեցել անկլավների փոխանակում։ Ի վիճակի՞ ես այս մասին հայտարարել»։



Նման նյութեր