Մասնակցելու ենք ընտրություններին, որ թույլ չտանք արյունահեղություն. բայց ամեն ինչ գնում է դրան. Սամվել Բաբայան
Advertisement 1000 x 90

Մասնակցելու ենք ընտրություններին, որ թույլ չտանք արյունահեղություն. բայց ամեն ինչ գնում է դրան. Սամվել Բաբայան

Մենք անպայման մասնակցելու ենք ընտրություններին, այսօր կլինի իմ կողմից հայտարարություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«Եթե չենք ուզում այս սեւ ու սպիտակով գնանք ու երկիրն ընդհանրապես կործանենք, դրա համար մենք մտնում ենք գործընթացի մեջ, որ այսպես ասած,  մեջտեղի գիծը լինենք եւ թույլ չտանք, որ արյունահեղություն լինի, բայց ամեն ինչ գնում է դրան: Կապ չունի ով է հաղթում, ով է պարտվում, դա բերելու է արյունահեղության: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բանը դրան չհասնի»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Հարցին, թե կա՞ որեւէ ուժ, որի հետ կբացառի համագործակցությունը, նա պատասխանեց. «Ես չեմ բացառում որևէ ուժի հետ համագործակցությունը: Ինչ վերաբերում է երեք նախագահների՝ ընտրական գործընթացներին մասնակցությանը, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալո՞ւ է, թե ոչ: Մենք անգամ չգիտենք՝ ինչ ուժեր են մտնելու խորհրդարան: Ամեն ինչ ժողովուրդն է որոշելու: Ես զարմանում եմ, որ ասում են՝ մենք հաղթելու ենք, էս ենք անելու: Ոչ մեկն էլ  չի հաղթելու, հաղթելու է ժողովուրդը, ում էլ իր ձայնը տա»:

Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային, Սամվել Բաբայանն ասաց. «Այն, որ գումարներ բաժանվում է եւ բաժանվելու է, դա միանշանակ է: Ամեն կուսակցություն իր վստահված անձն ունի ընտրատեղամասում, եւ նա պարտավոր է պահելու ձայները: Եթե մարդ չունես, ապա հարց է ծագում, թե ինչու ես մտել պայքարի մեջ: Ընտրակաշառքի դեմը ոչ ոք չի կարող առնել, բացի պետական մարմնից: Դա ներքին գործերն են, անվտանգությունն է, որ պետք է զբաղվեն դրանով: Հիմա կանեն, թե չէ… ես այսօր տեղեկատվություն ունեմ, որբ տեղ-տեղ դրանով զբաղվում են, դեռ ոչ այդպես մասսայական»:

news.am



Նման նյութեր