Այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության․ Ռոբերտ Քոչարյան. politik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության․ Ռոբերտ Քոչարյան. politik.am

«Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Այս իշխանության շրջանակում չկան մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց փողոցում, շենքում, բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու կարգավիճակի հետ, և այդ մարդիկ պետք է համոզեն մեր քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։ Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։



Նման նյութեր