ԱՄՆ-ը կաջակցի Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը կաջակցի Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Լրանում է Ադրբեջանի անկախության 30-ամյակը: Այս ընթացքում ԱՄՆ-ը և Ադրբեջանը միասին աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման հարցերի շուրջ:

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում աջակցել Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին», – շնորհավորական ուղերձում նշել է Բայդենը:



Նման նյութեր