ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերում լուրջ և խորքային բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք պրոֆեսիոնալ բանակ ասելով հասկանում ենք դա: Ընդ որում, մեր պատկերացումը հետևյալն է, որ զինվորը ոչ թե սահմանին խրամատում պետք է լինի, այլ պետք է լինի զորամասում, որովհետև սահման պահելը ոչ թե զինվորի խնդիրն է, այլ սահմանապահի: Այդ ընթացքում զինվորները պետք է լինեն զորամասում, որ անընդհատ զբաղվեն մարտավարության, տեխնիկական միջոցների հմտությունների զարգացմամբ և երբ ահազանգ լինի, որ սահմանի հատում է եղել, իրենք արագ դեպքի վայր հասնելու և միջոցներ ձեռնարկելու հմտություններ ունենան»,- ասաց Փաշինյանը: