Փրկարարները գտել են Ղազախստանի լեռներում կորած զբոսաշրջիկների մարմինները
Advertisement 1000 x 90

Փրկարարները գտել են Ղազախստանի լեռներում կորած զբոսաշրջիկների մարմինները

Փրկարարները գտել են  զբոսաշրջիկների խմբի երկու անդամի մարմինները, որոնք կորել էին Ղազախստանի հարավային հատվածում: Արշավի մասնակից ևս երկու զբոսաշրջիկի որոնողական աշխատանքները  շարունակվում են:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է երկրի ԱԻՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թալգաթ Ուալին:

Մայիսի 21-ին յոթ զբոսաշրջիկ արշավի է մեկնել Սայրամ-Ուգամ ազգային պարկ: Վերադարձը նախատեսված է եղել մայիսի 24-ին: Փրկարարները խմբի անհետացման մասին լուրը ստացել  են մայիսի 25-ի երեկոյան, ինչից հետո սկսվել են որոնողական աշխատանքերը: Մայիսի 28-ին նրանք գտել են  խմբի երեք անդամի, որոնք ողջ են, ևս չորսի որոնումները շարունակվել են: «Ուգամ գետում հայտնաբերվել է մարմին: Զոհվածը լեռներում կորած զբոսաշրջիկներից մեկն է եղել՝ ծնված 1999 թվականին: Զբոսաշրջիկներից ևս մեկի դին հայտնաբերվել է մայիսի 29-ին Ուգամից երեք կիլոմետր հեռու: Անձի ինքնությունը պարզվում է»,- լրագրողներին հայտնել է Ուալին:



Նման նյութեր