Մանկապարտեզի տնօրեն, թաղապետարանի աշխատակիցներ. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար «համակիրներ» են հավաքում վարչական ռեսուրսով. Mediaport
Advertisement 1000 x 90

Մանկապարտեզի տնօրեն, թաղապետարանի աշխատակիցներ. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար «համակիրներ» են հավաքում վարչական ռեսուրսով. Mediaport

Երեկ Դավթաշեն համայնքում Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցների թվում են եղել մանկապարտեզի տնօրեն Աննա Մարգարյանը, թաղապետարանի աշխատակից Էմիլը, վարչության պետ Սերոբը և այլք:

Հանդիպման մասնակիցներից մեկն էլ հենց տեսախցիկների առջև խոստովանեց, որ թաղապետն է իրեն զանգել, կանչել հանդիպման:

Այսօր էլ Էրեբունի վարչական շրջանում Փաշինյանին դիմավորել են Էրեբունու թաղապետն ու ԱԻ փոխնախարարը, որոնք ևս «համակիրներ» էին բերման ենթարկել Փաշինյանի հետ հանդիպելու համար:

Ի դեպ, նրան ուղեկցում են անվտանգության մոտ 30 աշխատակից և մեծ թվով ոստիկաններ:



Նման նյութեր