Արտակ Բեգլարյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
Advertisement 1000 x 90

Արտակ Բեգլարյանը նշանակվեց Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook–ում։

Արտակ Բեգլարյանը 2020թ.–ի դեկտեմբերի 23–ից զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել էր որպես Արցախի ՄԻՊ։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 22–ը։