Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է իշխանահաճո գերծելաոճը: Հանրային միջոցներով աշխատող հեռուստաընկերությունը շարունակում է իր ոչ օբյեկտիվ լուսաբանումը։
Հանրայինը չի անդրադարձել խնդրահարույց մի շարք թեմաների կամ թերի է ներկայացրել դրանք։
Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 2-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Փարիզ այցի ընթացքում տեղի ունեցած ֆրանսահայերի բողոքի ցույցերրին։ Չի ցուցադրվել Աբովյանի դիահերձարանում զինվորների մարմինների պահման պայմանները, ծնողների հրապարակած հերթական սահմռկեցուցիչ տեսանյութը, ինչի հետևանքով Աբովյանի դիահերձարանի վարիչն ու երկու աշխատակից ազատվեցին աշխատանքից: Հանրայինը չէր ներկայացրել նաև Ըտրությունների վերահսկման կոմիտեի ասուլիսը, որը հետևելու է ընտրական ողջ գործնթացին և արձանագրելու է խախտումները, իսկ Հայաստան Դաշինքի մամուլի ասուլիսը ներկայացվել է ընդամենը 33 վայրկյան տևողությամբ՝ Իշխան Սաղաթաելյանի խոսքից ներկայացնելով 15 վայրկյան:
Հեռուստաընկերությունը նաև եթերաժամանակ չի հատկացրել Ռոբերտ Քոչարյանի և ընտրողների հանդիպմանը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակելու է արձանագրել հեռուստաընկերությունների խախտումներն ու հետևել, որ իրադարձությունները կողմնակալ չլուսաբանվեն: