Տիգրան Ավինյանը պատերազմի տարվա ընթացքում 12 միլիոն պարգևավճար է ստացել. նրա՝ ոչ մի տեղ չաշխատող կինը 18 միլիոնով «Ռենջ ռովեր» է գնել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Ավինյանը պատերազմի տարվա ընթացքում 12 միլիոն պարգևավճար է ստացել. նրա՝ ոչ մի տեղ չաշխատող կինը 18 միլիոնով «Ռենջ ռովեր» է գնել

Տիգրան Ավինյանը պատերազմի տարվա ընթացքում 12 միլիոն պարգևավճար է ստացել. նրա՝ ոչ մի տեղ չաշխատող կինը 18 միլիոնով «Ռենջ ռովեր» է գնել

Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի հայտարարագրից:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 15,50, այսինքն՝ նրանց աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 25 հզր 170 դրամ: Հետևաբար՝ Տիգրան Ավինյանի աշխատավարձը տարեկան կազմում է 12 մլն 302 հզր դրամ:

Հայտարարագրում Ավինյանը որպես աշխատանքի վարձատրություն նշել է 24 մլն 611 հզր դրամ, այսինքն տարեկան պարգևատրվել է 12 մլն 308 հազար դրամով:

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին 2020-ին ձեռք է բերել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմում է 18 մլն դրամ, հայտարարագրել է նաև 2011 թվականի արտադրության, 2018-ին ձեռք բերած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որը 2020-ին վաճառել է:

Բանկային հաշիվներին Մարիամ Պահլավունին հայտարարագրել է 1 մլն 99 հզր դրամ: Չի աշխատում. աշխատավայր հայտարարագրում նշված չէ:

t.me/mediaport2020/5364