Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դստեր ու դերասան Էրվին Ամիրյանի կնոջ՝ դերասանուհի և բեմադրող Նորա Գրիգորյանի համար անցնող տարին մի շարք հաջողություններից զատ, նաև երկու հրաշք նվիրեց: Երկվորյակների մայրիկը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իրենց բազմանդամ ընտանիքում տիրող տոնական տրամադրության ու 3.5 ամսական փոքրիկների մասին.
«Նախ ասեմ, որ վերջին շաբաթները ծնողներիս տանն էի ապրում, որպեսզի մայրիկս օգներ բալիկների խնամքի հարցում, քանի որ Նոր տարվան ընդառաջ ռուսական թատրոնում ներկայացում էի բեմադրում: Ի դեպ` շատ շնորհակալ եմ մայրիկիս, մեզ օգնելու համար: Այդ ընթացքում մեր հայրիկը` Էրվինը, մեծ անակնկալ էր պատրաստել. Նա գնել էր շատ մեծ տոնածառ, տեղադրել էր մեր տանը ու շատ գեղեցիկ զարդարել, իսկ երբ օրեր առաջ մենք կրկին վերադարձանք տուն ու տեսանք զարդարված տունը, շատ ուրախացանք, դա իսկական անակնկալ էր: Իհարկե, մեր փոքրիկները դեռևս ոչինչ չեն հասկանում, միայն փայլերով ու լույսերով են տարվում, սակայն ինձ համար ամուսնուս այդ քայլը շատ հաճելի էր»,- պատմեց Նորան ու շարունակեց խոսել ամուսնու և երեխաների փոխհարաբերություններից.
«Ամուսինս շատ հոգատար է, օգնում է ամեն հարցում: Երեխաները նրա թույլ կողմն են դրաձել, ու հենց այդ պատճառով էլ նա այս տարի շատ մեծ ուշադրություն դարձրեց Ամանորին: Նա ամեն ինչ արեց ու մեր պուճուրիկների համար հեքիաթային սենյակ ստեղծեց: Ես համոզված եմ, որ այս տարվանից ևեթ այսպես էլ շարունակվելու է, մեր տան հեքիաթը միշտ պահպանվելու է. Նա շատ լավ հայր է իր երեխաների համար»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am