Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Քեզ դիմում է չորս երեխաների հայր, մեկ կնոջ ամուսին, ՀՀ մի շարք քաղաքացիների հոպար, բաջանաղ, քավոր և աներձագ, նախկինում դատված Նիկոլ Փաշինյանը։
Ո՞նց ես, լա՞վ ես, էլի հին տներն ե՞ս մնում։ Ուզում եմ, որ մնաս։ Քեզ փորձում են համոզել, որ դու սխալվել ես՝ ինձ ընտրելով, բայց դու չես սխալվել, որովհետև ինձ հանդուրժելով՝ հայրենիքի քայքայումն ես հանդուրժում։
Քեզ փորձում են համոզել, որ ժամանակը հակառակը ցույց տվեց, բայց հակառակը՝ ժամանակը հակառակը ցույց չտվեց։ Որովհետև այսօրը ապագա էր երեկ, չորեքշաբթին ուրբաթ է փետրվարին, երեկոն վաղվա անցյալն է մինչև ապագա հինգշաբթի, իսկ ապագան անցյալի ներկան է ուշ աշնանը։
Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կներես, որ պաչ-պռոշտի չեմ անում։
Քո Նիկոլ»։