Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել մայթին. կա վիրավոր (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել մայթին. կա վիրավոր

Հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով «Ֆաբիո» խանութ-սրահի բազալտե սանդուղքներին: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: