ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին. Mediaport
Advertisement 1000 x 90

ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին. Mediaport

ԱԻՆ աշխատակիցներին հրահանգված է քաղաքացիական հագուստով մասնակցել Փաշինյանի այսօրվա հանրահավաքին

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավար Արմեն Գասպարյանը ծառայության աշխատակիցներին կարգադրել է քաղաքացիական հագուստով մասնակցել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին։

Աշխատակիցները պետք է հավաքվեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ։ Գասպարյանը Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանին հանձնարարել է Հանրապետության հրապարակում կազմակերպել ԱԻՆ աշխատակիցների ներկա-բացական։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ասվել է, որ բացակա աշխատակիցների աշխատանքից հեռացման գործընթացը նախատեսվում է իրականացնել վաղը, ուրբաթ՝ նախքան ընտրությունները։

t.me/mediaport2020/5644