ԱԱԾ-ն Սյունիքում իսկական տեռոր է անում. hraparak.am
Advertisement 1000 x 90

ԱԱԾ-ն Սյունիքում իսկական տեռոր է անում. hraparak.am

Սյունիքի մարզում ԱԱԾ-ն իսկական տեռոր է իրականացնում քաղաքացիների նկատմամբ։ Մեզ տեղեկություններ հասան, որ երեկվանից բազմաթիվ քաղաքացիներ են կանչվում ԱԱԾ, նկուղներում հարցաքննվում են, թե ինչո՞ւ են մասնակցել Քոչարյանի հավաքին։ Ընտրություններից առաջ ուժային կառույցների միջոցով փորձ է արվել ահաբեկել բնակչությանը ստեղծել վախի մթնոլորտ։ Մենք կապեցինք Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ, նա միայն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակիցներին երեկվանից տանում- բերում են, սակայն չուզեց թեմային անդրադառնալ․ «Այս պահին չեմ ուզում անդրադառնալ, նախընտրական գործընթացներ են գնում, մի քանի օրից շատ լուրջ արձագանք կլինի դրան»,- ասաց փոխքաղաքապետը։

ԱԱԾ-ն, մեր տեղեկություններով «պադվալներում» հարցաքննել է նաև Քարահունջ համայնքի բնակիչներին, կապվեցինք գյուղապետ Լուսինե Ավետյանի հետ, նա ևս չմեկնաբանեց՝ ասելով, որ ոչ մի մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ոստիկանությունն էր նման օպերացիաներ իրականացրել Արծվանիկ գյուղում, ոստիկանները շուրջ 80 տուն էին մտել և հարցրել, թե ճի՞շտ է, որ գյուղապետն իրենց սպառնացել է, ինչը զարմացրել ու վախեցրել էր գյուղացիներին։

hraparak.am