Արսեն Ջուլֆալակյանը կոչ է անում մերժե՛լ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

Արսեն Ջուլֆալակյանը կոչ է անում մերժե՛լ Փաշինյանին

Օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից.

Հարգելի՛ հայրենակիցներ,

առանց չափազացնելու հունիսի 20-ի ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի Հանրապետության համար

Իհարկե, շատ ճիշտ կլիներ, որ պատերազմը խայտառակ ավարտի հասցրած քաղաքական ուժին ուղղակի արգելվեր մասնակցությունը դրանցում, բայց ունենք այն, ինչ ունենք:

Անչափ կարևոր է այդ ընտրություններին մեր բոլորիս մասնակցությունը և ճիշտ ընտրությունը:

Հորդորս/խնդրանքս է, որ չառաջնորդվենք զգացմունքայնությամբ և էմոցիաներով, սիրել/չսիրելով, այլ զուտ չոր հաշվարկով:

Մտածեք, թեկնածուներից/քաղաքական թիմերից որն է իրապես ի զորու ճակատագրական պահին երկիրը դուրս բերել այս վիճակից: Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե անձնական բարեկեցության(հաճախ դրանք իրար խիստ հակասում են…): Սխալ ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ:

Թեկնածուներից մեկը (մուրճը ձեռքին ամբողջ օրն անիմաստ գոռացողը…) ակնհայտորեն չի համապատասխանում վերոնշյալ դերին: Վերջին 3 տարվա ընթացքում նրան հաջողվեց

  • կործանել այն ամենն, ինչ հնարավոր էր՝ չկառուցելով փոխարենը ոչինչ: Դա փաստ է:
  • Տվյալ անձը միայն ատելություն, ավերում, կործանում և չարիք է տարածում:
  • Նա չի համապատասխանում միջազգային հարաբերություններում մեր երկիրը առաջին դեմքով ներկայացնողի անչափ պատասխանատու պարտականությանը
  • Չգիտի գրագետ խոսել և ոչ մի օտար լեզվով
  • Չի տիրապետում բանակցություններ վարելու արվեստին
  • Նույնիսկ չգիտի, թե ինչ է դիվանագիտական էտիկետն ու վարվելակերպը, ունի ուղղակի ամոթալի պահվածք…
  • Նա ԿՈՐԾԱՆԵԼ Է ԱՐՑԱԽԸ

Այսքան բանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը: Անձը, ով առանց ամաչելու հոխորտում է իր հայրենակիցների ամենատարբեր շրջանակների վրա, իսկ թշնամուն միայն գովում, չի կարող լինել մեր պետության առաջնորդ: Պատճառներն իրականում բազմաթիվ են և այնքան ակհայտ…

Բացառեք նաև այն քաղաքական թիմերին, որոնք պատրաստակամ են ընտրություններից հետո համագործակցել ազգագործան թեկնածուի հետ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինք,

Արամ Զ․ Սարգսյան, ՔՈ և այլն։

Այնպես որ մասնակցենք ընտրություններին և կատարենք խելացի, պատասխանատու ընտրություն՝ ի շահ մեր հայրենիքի և մեր գալիք սերունդների:

Մեզ պետք է ուժեղ,փորձառու և հայրենասեր իշխանություն:

Աստված մեզ պահապան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/4444131168939961

 



Նման նյութեր