Դեպրեսիայի զարգացման ռիսկը կարող է կախված լինել մարդու քնի ռեժիմից: Համաձայն JAMA Psychiatry գիտական պորտալում հրապարակված հետազոտության՝ ամերիկացի կենսաբանները, հիմնվելով գենետիկական տվյալների եւ քնի ռեժիմի մասին տեղեկատվության վրա, եզրակացրել են, որ վաղ արթնացողների մոտ, ովքեր շուտ են պառկում եւ շուտ են արթնանում, դեպրեսիայի զարգացման վտանգը 23 տոկոով ավելի ցածր է, քան «բուերի» մոտ:
Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ դոկտոր Թիլ Ռենբերգը The New York Times-ի հետ զրույցում նշել է, որ «բուերը» հաճախ ստիպված են խախտել իրենց ռեժիմը՝ ժամանակին աշխատանքի գնալու համար: Ըստ քրոնոբիոլոգիայի փորձագետի՝ դա կարող է նպաստել դեպրեսիայի զարգացմանը: