«Ֆուլ հաուս»-ի վարկանիշը շատ բարձր է ու մեր հետևորդները շարունակում են ավելանալ. Մենչը` առաջիկա ծրագրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Ֆուլ հաուս»-ի վարկանիշը շատ բարձր է ու մեր հետևորդները շարունակում են ավելանալ. Մենչը` առաջիկա ծրագրերի մասին. life.panorama.am

Դեկտեմբերի 31-ին կցուցադրվի «Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի վերջին սերիան: Life.panorama.am-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը ոչ միայն խոսել է վերջին սերիայից, այլև անդրադարձել 6-րդ եթերաշրջանին ու սիթքոմի առաջիկա անելիքներին:

«Փակագծեր չեմ բացի, թե հեռուստադիտողը ինչ կտեսնի «Ֆուլ հաուսի» վերջին սերիայում: Այդ օրը կլինեն ինչպես սպասված ու կանխատեսված, այնպես էլ շատ անսպասելի զարգացումներ: Կարող եմ ասել նաև, որ Միհրան Ծառուկյանը նախորդ տարվա նման նոր երգի պրեմիերա կներկայացնի: Երգը կոչվում է «Գնա», այն նվիրված է լինելու բոլոր սիրահարներին: Ի դեպ` Ամանորին երգի պրեմիերայից հետո եթերում կլինի նաև տեսահոլովակը»,- նշեց Մենչը:

Խոսելով սպասվող 6-րդ եթերաշրջանից` Արմեն Պետրոսյանը նկատեց.

«Դեռևս վերջնական հաստատված չէ 6-րդ եթերաշրջանի հետ կապված ծրագրերը: Հունվարի վերջին կհասկանանք, նոր եթերաշրջան կլինի՞, թե ոչ, թեև ավելի հավանականությունը մեծ է, որ մենք կներկայանանք մեր հեռուստադիտողին: Որոշ հարցեր կան պարզելու կապված դերասանական նոր անձնակազմի, սցենարի և այլ հարցերի հետ: Ինչևէ, մենք ջանք ու եռանդ չենք խնայում անընդհատ նորովի ու մեկը մյուսին գերազանցող աշխատանքներով ներկայանալ: Ուրախ եմ, որ մենք ունենք շատ հավատարիմ հանդիսատես, նրանք շարունակում են գրել մեզ, ինչը շատ ուրախալի է: Մենք չենք կարող հուսահատ անել մեր հանդիսատեսին ու հեռուստադիտողին և «Ֆուլ հաուս» չանել, դա կլինի միայն այն դեպքում, երբ հասկանանք, որ այլևս չենք կարողանում սիթքոմը զարգացնել: Այսօրվա դրությամբ «Ֆուլ հաուս»-ի վարկանիշը շատ բարձր է ու մեր հետևորդները շարունակում են ավելանալ, ուստի մենք իրավունք չունենք դա չանելու»:

Անդրադառնալով «Ֆուլ հաուս»-ի համերգային ծրագրերին` Արմեն Պետրոսյանը նշեց.

«Ըստ նախնական ծրագրերի` 2017-ը լի է լինելու համերգներով. Երևանյան համերգները կլինեն մայիսից, սակայն մինչ այդ համերգներ ունենք Ռուսաստանում: Բացի «Ֆուլ հաուսի» ներկայացումներից, Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանը ևս համատեղ համերգներ կունենան ՌԴ-ում: Գալիք տարվա ընթացքում «Ֆուլ հաուս»-ը բավականին մեծ համերգային շրջագայություններ կունենա Եվրոպայում, Ռուսաստանում, իսկ տարեվերջին ԱՄՆ-ում: Ծրագրերը շատ են, մնում են դրանք իրականություն դարձնենք»:

life.panorama.am



Նման նյութեր