Ինչո՞ւ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, այո՛, հենց այդպես, եղբայր…

Թուրք-ադրբեջանական տանդեմի համար հայ գյուղացին իրենց գլխավոր թշնամիներից է, քանի որ Հայաստանը վերջնական ծնկելու և դատարկելու համար հենց նրանք են խանգարողները…

Հայասատանյան գյուղատնտեսությունը (պատահական չէր, որ իշխանության գալուց հետո դավաճան Նիկոլը լիկվիդացրեց գյուղատնտեսության նախարարությունը) վերացնելու նպատակով այս իշխանությունները հիմա էլ երաշտի և ոռոգման ջրի բացակայության պատրվակի ներքո մեծ խնդիրներ են ստեղծվում հողագործ գյուղացիների համար… Ոչնչացնելով հայաստանյան գյուղատնտեսությունը Նիկոլի ադրբեջանաթուրքական տանդեմի «հայրերը» մի քանի նպատակ են լուծում.

1. Թուրքերը և ադրբեջանցիները շատ արագ էժան գյուղմթերքի շնորհիվ ամրանում են հայաստանյան գյուղմթերքի շուկայում՝ հայաստանյան գյուղմթերք արտադրողներին դուրս մղելով սեփական շուկայից, քանի որ վերջիններս չեն կարող մրցակցել թուրքական և ադրբեջանական էժան գյուղմթերքների հետ…

2. Անգործ մնացած հայ գյուղացին կբռնի արտագաղթի ճանապարհը, որի արդյունքում կարագանա թուրքերի և ադրբեջանցիների գլխավոր նպատակի իրագործումը՝ Հայաստանի հայաթափնամ գործընթացը…

Շատ արդար է, որ հենց այս գյուղացիների շնորհիվ վերարտադրվելով իշխանությունում Նիկոլը իր «շնորհակալությունն» այսպես է արտահայտում նրանց…»:

 



Նման նյութեր