1963 թվականին ձայների մեծամասնությամբ Հռոմի Պապ պետք է հռչակվեր կարդինալ ԳՐԻԳՈՐ-ՊՈՂՈՍ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ :
Իսկ եղավ այն ինչ սպասվում էր – նրա դեմ լարվեցին ամերիկյան և հետո իտալական գաղտնի ծառայությունները:
Կարդալով գեներալ Ջովանի դե Լորենցոյի անհիմն զրպարտանքները, ապշում ես…
Նրա առաջնային մեղքը, նրա ծնունդով ՀԱՅ լինելն է….
Նրա քույրը 71-ամյա Եղիսաբեթ Պապիկովնան Երևանի ԿԳԲ-ից է. այդ է վկայում նրա հանդիպումը Ստամբուլում ծնված, այժմ Հռոմի բնակիչ բժիշկ` Մկրտիչ Ելոյանի հետ…
Հանդիպում Արամ Խաչատրյանի և հյուպատոս Գևորգյանի հետ….
Իհարկե, երկու տարի հետո ձերբակալեցին գեներալին հայրենիքը դավաճանելու համար, սակայն ժամանակը ետ չես պտտի…
Ինչու՞ հիշեցի այս պատմությունը, որովհետև այստեղ մի լուսավոր կետ կա:
Վերջին բառերը, որ հնչեցրել է Աղաջանյանը… ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ… Հայի իսկական տեսակ:
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: