Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Ո՞նց կարա զոհվածի հարազատը աշխատի նիկոլի մոտ, նիկոլից աշխատավարձ ստանա, ամեն օր ի տես բոլորի «սգա» իր հարազատի կորուստը, մեղադրի բոլորին, բայց ՀԱՏԿԱՊԵՍ նախկիններին։ Ասի, որ բոլորն էն մեղավոր իր հարազատի մահվան մեջ, բայց շարունակի փող ստանալ նիկոլից։
Ախր դուք անգամ ձեր վշտի մեջ անկեղծ չեք ձեր հետ։ Ախր դուք անգամ ձեր սուգն եք հանել վաճառքի…
Վաղը մյուս օր հո պարզվելու է էս պատերազմի հանգամանքները։ Հո պարզվելու է, որ ամեն բան կազմակերպված է եղել։ Էդ ժամանակ ի՞նչ եք անելու, նոր-նոր սկսելու եք մեղադրել նիկոլի՞ն, որովհետև արդեն անգո՞րծ եք մնացած լինելու։ Ու ձեզ թվալու ա, որ ոչ ոք չի՞ հիշելու ձեր վարքը։ Հիշելու են, ու արհամարելու են ձեր պես «սգավորներին», որովհետև դուք կոպեկներով վաճառել էիք ձեր հարազատի արյունը։
Զոհվածի հարազատի նիկոլական լինելը, եթե դրանում շահ չունի, ինձ համար թե մարդկային առումով և թե բնության օրենքներով մնում է անհասկանալի։ Դու կարաս չսիրես նախկիններին, բայց դու չես կարա արդարացնես քո զավակին մահվան ուղարկողին։ Պարզապես չես կարա»։