Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ հասնում է մոտ 90 տոկոսի:
Այս մասին հայտարարել է Գամալեի անվան կենտրոնի՝ գիտական աշխատանքների մասով տնօրենի տեղակալ Դենիս Լոգունովը , հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս այսպես կոչված հնդկական շտամն է պատասխանատու Ռուսաստանում վարակման դեպքերի 90 տոկոսի համար:
Ավելին, մասնագետների խոսքով, նույնիսկ դրա թեթեւ ձեւը կարող է վտանգ ներկայացնել: