Մխիթար Հայրապետյանը՝ կոտրած տաշտակի առջև. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Մխիթար Հայրապետյանը՝ կոտրած տաշտակի առջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այլեւս խորհրդարանում չի լինելու:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն արդեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, որ ինքը պետք է գործադիրում լինի: Մխիթար Հայրապետյանի երազանքը եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնը, սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ներկայիս նախարար Վահրամ Դումանյանին նորից այդ պաշտոնում նշանակել, իսկ Հայրապետյանն արդեն հայտնվում է կոտրած տաշտակի առջեւ:

Ըստ մեր տեղեկությունների՝ հիմա քննարկվում է Մխիթար Հայրապետյանին նշանակել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ՝ Սփյուռքի գծով, ու, կարծես թե, դա Հայրապետյանի սրտով է: Որոշումը դեռեւս վերջնական չէ, դեռ այս հարցերը քննարկումների փուլում են, իսկ Հայրապետյանն էլ փնտրտուքների մեջ է:

Ի դեպ, նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայրապետյանը Փաշինյանին հորդորել էր իրեն նախընտրական ցուցակում չներառել, քանի որ ոչ մի ցանկություն չունի խորհրդարան վերադառնալու: Հայրապետյանին վերջին րոպեին գրել էին ցուցակի վերջում՝ 157-րդ համարի տակ»:



Նման նյութեր