Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվում է Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը: Այսօր ստորագրված որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։
Նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը:
Կանոնադրության 33-րդ կետը սահմանում է. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) ֆինանսատնտեսագիտական վարչություն.
2) արտաքին կապերի վարչություն.
3) գույքի կառավարման վարչություն.
4) սեյսմիկ պաշտպանության վարչություն.
5) քարտուղարություն.
6) կադրային քաղաքականության բաժին.
7) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.
8) առաջին բաժին: