Միխայիլ Գալուստյանը ձայնագրել է «Чао! Чао! » երգի ռեմիքսը, որը 50 միլիոն դիտում ունի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Միխայիլ Գալուստյանը ձայնագրել է «Чао! Чао! » երգի ռեմիքսը, որը 50 միլիոն դիտում ունի

Կատակերգու, վերջին շրջանում նաեւ երգիչ Միխայիլ Գալուստյանը շարունակում գրավել շոու-բիզնեսը։ Օրերս YouTube-ում հայտնվել է Սուպեր Ժորիկի «Чао! Чао! » երգի ռեմիքսը։

«Ամենն, ինչ լավ է արված, պետք է կրկին լավ արվի։ «Чао! Чао!» տեսահոլովակի 50.000.000 դիտումների առիթով»․- Instagram-ում գրել է Գալուստյանը։

Հոլովակի սյուժեով Գալուստյանը ծաղրում է ռուսական շոու-բիզնեսը։ Հայտնվելով օվկիանոսի հատակին՝ Գալուստյանի հերոսը տարբեր էակների է հանդիպում․ Օլգա Բուզովային եւ Դավիթ Մանուկյանին ցուցադրում են հսկայական ութոռնուկների, Տիմատին՝ դաջվածքներով ծովակտվի կերպարում եւ այլն։

Սուպեր Ժորիկի առաջին տեսահոլովակը թողարկվել է 2019թ․-ի աշնանը։ «Хочу тебя любицца!» տեսահոլովակը եւս մեկ միլիոնից ավելի անգամ դիտվել է առաջին երկու օրվա ընթացքում։