Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը սեպտեմբերին Մեծ Բրիտանիա կմեկնեն
Advertisement 1000 x 90

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը սեպտեմբերին Մեծ Բրիտանիա կմեկնեն

Արքայազն Հարին հուլիսի 1-ին մասնակցել է արքայադուստր Դիանային նվիրված հուշարձանի բացմանը։ Նրա կինը՝ Մեգան Մարքլը, որը նախորդ ամիս լույս աշխարհ է բերել դստերը, մնացել է ԱՄՆ-ում։ Հաղորդվում է, որ Սասեքսի դուքսը կնոջ հետ կրկին Մեծ Բրիտանիա կմեկնի սեպտեմբերին՝ մասնակցելու Դիանայի պատվին կազմակերպված միջոցառմանը։

Թագավորական ընտանիքը հենց այդ ժամանակ է ծրագրում եւս մեկ, ավելի մեծ միջոցառում անցկացնել, որը նվիրված կլինի արքայադուստր Դիանային։ Ծրագրվում է, որ այն կնպաստի կարգի բերել կապերը հովանավորների եւ բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ հետ։ The Sun-ի աղբյուրը հայտնում է, որ Մեգանը, հնարավոր է, ներկա կլինի նրա հետ, սակայն առայժմ հնարավոր չէ դա պնդել, քանի որ դուքսերի դուստրը դեռ շատ փոքր է։

Ավելի վաղ Սասեքսի դուքսը մեկնել էի Քսնինգթոնյան պալատ եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ մասնացկելու մոր՝ արքայադուստի Դիանայի հիշատակին նվիրված արձանի բացմանը։ Հույս կար, որ միջոցառումը «կարող է շտկել եղբայրական պառակտումը», սակայն աղբյուրները նշում են, որ նրանք նույնիսկ ժամանակ չեն ունեցել անձնական զրույցների համար։

news.am