10 միլիոն ռուբլի արժեքով բնակարան. ինչ ժառանգություն է ստացել Ջիգարխանյանի խորթ որդին դերասանի մահվանից հետո
Advertisement 1000 x 90

10 միլիոն ռուբլի արժեքով բնակարան. ինչ ժառանգություն է ստացել Ջիգարխանյանի խորթ որդին դերասանի մահվանից հետո

Օրերս ԱՄՆ-ից Մոսկվա է մեկնել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը։ Արտիստի մահվանից կես տարի անց Տատյանա Վլասովայի 55-ամյա որդին ժամանել է ժառանգությունը ստանալու։

Դեռ կենդանության օրոք Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պատճառով, որի հետ Ջիգարխանյանն ամուսնացած է եղել մի քանի տարի, արտիստին ոչ մի անշարժ գույք չի մնացել։ «Իմ վեպի հերոսուհին վաճառել է իմ բոլոր բնակարանները»,- ասում էր դերասանը։

55-ամյա Սեփան Ջիգարխանյանը կարող է հավակնել միայն Գլուխովո գյուղում գտվնող մեկ սենյականոց բնակարանին․ բնակելի տարածքը գնահատվում է 10-11 միլիոն ռուբլի՝ կախված վերանորոգումից։

Ցիմբալյուկ-Ռոմանոսվկայայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրը նշել է, որ այդ անշարժ գույքը եւս նախկինում պատկանել է դաշնակարահուհուն։ Նրա խոսքով՝ մի քանի տարի արտիստի երրորդ կինը բնակարանի սեփականատերն է եղել։ Եվ միայն 2018թ․-ին է կրկին սեփականատեր դարձել Արմեն Բորիսովիչը։

«Ինձ հաջողվել է բնակարանը վերադարձնել դերասանին։ Վիտալինան այնտեղ ապրել է առանց որեւէ հիմքի, նա կեղծել է առուվաճառքի պայմանագրերը, իսկ հետո ունեցվածքը տվել է նվիրատվության պայմանագրով։ Այնպես որ, Ջիգարխանյանի կյանքի վերջում բնակարանը նրան էր պատկանում։ Եվ միակ մարդը, որին նա հիշատակել է, Ստեփանն էր։ Սակայն Վիտալինան այն այնպես է կողոպտել, որ թողնելու բան չկար։ Ոչ գումար, ոչ ունեցվածք, ոչ ոսկե շղթաներ»,- նշել էր Մազուրը։

Էլինան Ստեփանին ընտանեկան բացառիկ լուսանկարներ է փոխանցել, ինչպես նաեւ Ստարոկոնյուշեննի նրբանցքում գտնվող բնակարանի փաստաթղթերի բնօրինակները, որոնք ժառանգել է Տատյանա Վլասովան՝ Արմեն Բորիսովիչի երկրորդ կինը։ Ջիգարխանյանը սեփականաշնորհել էր բնակելի տարածքը, իսկ 2015թ․-ին կնոջից բաժանվելուց հետո կիսել է այն։

news.am