Արմեն Խաչատրյա՛ն, դու ոչ միայն ստորացված, այլև «կզած» ես քո իսկ տանը
Advertisement 1000 x 90

Արմեն Խաչատրյա՛ն, դու ոչ միայն ստորացված, այլև «կզած» ես քո իսկ տանը

Նիկոլի հայրենավաճառ իշխանության պատգամավոր՝ ոմն Արմեն Խաչատրյան այսօր հոխորտացել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հասցեին:

Արմեն Խաչատրյա՛ն, ողորմելի «գայիշնիկ», հիշի՛ր.

  • քո հայրենի Սյունիքի դիրքերը մինչև դեկտեմբերի 18-ն անառիկ են պահել Իշխան Սաղաթելյանի ընկերները՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» վաշտի տղերքը՝ Արայիկ Հովհաննիսյանի (Չեչենի) գլխավորությամբ,
  • Սյունիքի անվտանգությունը և քո հայրենակիցների արժանապատվությունը պղծած շեֆիդ դավաճանության արդյունքում, նրա «բանավոր ըմբռնմամբ» 2020 թ. դեկտեմբերին  հանձնվեցին նաև Սյունյաց անառիկ դիրքերը,
  • դու ոչ միայն չկանգնեցիր քո հայրենի սյունեցիների կողքին, ոչ միայն չպաշտպանեցիր նրանց տունն ու արժանապատվությունը, այլև մասնակիցը դարձար քո իսկ հայրենիքի հրեշավոր հանձնմանը. Արմեն Խաչատրյա՛ն, դու շարքային հայրենադավ ես,
  • 2020 թ. դեկտեմբերի 19-26-ը, երբ շեֆիդ վաճառած Արցախի շրջաններից հարյուրհազարավոր արցախահայեր օրհասական վիճակում էին, տասնյակ հազարավորները՝ անօթևան ու տարագիր, դու քո իսկ հայրենի Գորիս ես գործուղվել, ուշադրություն, պետության փողերով: Այսինքն՝ դու կենաց ու մահու կռվի օրերին Երևանից քո ծննդավայր Գորիս ես մեկնել՝ պետությունից «քերելով» բենզինի և օրապահիկի գումարներ. Արմեն Խաչատրյա՛ն, դու շարքային անբարոյական ես,
  • հանձնելով Սյունիքի դիրքերն ու միջպետական ճանապարհը թշնամուն՝ շեֆդ արդեն իսկ ոչ միայն ստորացրել, այլև «կզացրել է» քեզ՝ մինչև ուր որ պետք է. Արմեն Խաչատրյա՛ն, դու շարքային «կզած» ես,
  • Իշխան Սաղաթելյանի դաշնակցական ընկերների կողմից անառիկ պահած Սյունիքում դու մինչև դեկտեմբերի 18-ը քայլում էիր անվտանգ, իսկ դեկտեմբերի 19-ից ադրբեջանցիները քո իսկ տան մեջ քեզ ամեն անգամ կզացնում և ստորացնում են: Եվ այդ վիճակի ստեղծմանը նաև դու ես աջակցել: Նույն օրերին ժողովրդի փողերով բենզին լցնելով և գործուղվելով Սյունիք՝ դու մասնակցել ես հայրենի Սյունիքի դիրքերի հրեշավոր վաճառքին,
  • հենց այս պահին թշնամու զորքը քո հայրենի Սյունիքի, այսինքն՝ քո իսկ տան մեջ է և շարունակում է «կզացնել» քեզ՝ այն դեպքում, երբ դու և շեֆդ զբաղված եք մանր կապիկություններով: Արմեն Խաչատրյա՛ն, դու ականջ քաշող ե՞ս, դե քաշի՛ր թուրքի ականջները, տունդ է մտել, արժանապատվություն ունե՞ս, իհարկե ոչ. դու շարքային անհայրենիք ես:

Արմեն Խաչատրյա՛ն, ողորմելի՛ «գայիշնիկ», հիշի՛ր.

  • Սյունիքում իրարից ոչ հեռու ամփոփված են երկու շիրիմներ, որոնցից մեկը Մխիթար Սպարապետինն է, մյուսը՝ դավաճան Մելիք Ֆրանգյուլինը, որի դավաճանությամբ ընկավ Սյունիքը, ու գլխատվեց Սպարապետը: Մխիթար Սպարապետի գերեզմանին երդվում են հայրենիքին ծառայելու համար, իսկ Մելիք Ֆրանգյուլի ժառանգներին արգելված է ցանկապատել նրա շիրիմը, որպեսզի բոլորը կարողանան իրենց բնական կարիքները հոգալ դավաճանի գերեզմանին,
  • դաշնակցականների շիրիմներն ամենուր ուխտատեղի են, այդպես եղել է, այդպես կլինի, իսկ քո շիրիմն արդեն «վաստակել» է Մելիք Ֆրանգյուլի շիրիմին արժանանալու բախտը. Արմեն Խաչատրյա՛ն, պատրաստվի՛ր դու, նաև՝ քո սերունդները, որոնք իրենց ճակատներին կրելու են դավաճանի որդի, թոռ ու ծոռ հանդիսանալու խարանը:

Արմեն Խաչատրյա՛ն, մերօրյա և ապագայի Մելիք Ֆրանգյո՛ւլ, լավ հիշիր այս ամենը…

Վահե Սարգսյան

yerkir.am