Կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում մարդիկ հազվադեպ են հետազոտվում, քանի որ շատ վարակներ, որոնք անցնում են սեռական ճանապարհով, շատերի մոտ չեն ախտորոշվում կամ ընթանում են առանց ախտանիշների: Այս մասին զգուշացնում են Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, գրում է «Իզվեստիա»-ն:
Հետազոտությունը, որը հիմնված է սեռական ճանապարհով 14-49 տարեկան պացիենտներին փոխանցվող վարակների թեստերի 18 մլն արդյունքների վրա, ցույց է տվել, որ պանդեմիան բացասաբար է ազդել սեռական առողջության սքրինինգի վրա:
Ինչպես նշել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Եկատերինա Օժոգինան, կորոնավիրուսն ու մեկուսացումը սեռավարակների ախտորոշման եւ բուժման կենտրոններ դիմելու դեպքերի նվազեցման մեղավորներն են: