Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար. armeniasputnik.am

Հակոբյանների ընտանիքում սովորաբար հուլիսի 9-ը սկսում էին տոնել դեռ հուլիսի 8-ի ուշ գիշերից. Թաթուլ Հակոբյանը սիրում էր նշել իր ծննդյան օրը. նախ Թաթուլն ու կինը, իսկ տարիներ անց նրանց փոքրիկը` Մոնթեն, միասին էին անցկացնում ողջ օրը։ Այսօր արդեն միայն հուշ-միջոցառումներ են նախատեսված Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրվա կապակցությամբ. 44-օրյա պատերազմում զոհված հրազդանցի հետախույզը կդառնար 27 տարեկան։
Թաթուլ Հակոբյանը` զինվորական ծառայության ժամանակ

2 տարեկան Մոնթեն, որին այդպես են կոչել Մոնթե Մելքոնյանի պատվին, ուրախ ձայներ արձակելով շրջում է տանն ու ուշադիր մեզ զննում` այս ինչ նոր մարդիկ են եկել։ Մոնթեն մարդամոտ է, անմիջապես ընկերանում ենք։ Փոքրիկը դեռ չի խոսում` միայն «մամա, պապա» է ասում. Մոնթեն «պապա» սկսել է ասել հոր զոհվելուց օրեր անց։ Փոքրիկ տղան փաթաթվում է մորը` Անահիտին, ձեռքը համբուրում ու խաղալ ուզում, բայց նրան սենյակից կարճ ժամանակով դուրս են տանում, մինչև կզրուցենք մայրիկի հետ։ Վերացած սկսում եմ լսել մի չտեսնված սիրո պատմություն։

Թաթուլ Հակոբյանի որդին` Մոնթեն

Թաթուլն ու Անահիտը ծանոթացել են դպրոցական տարիներին. Թաթուլը զուգահեռ դասարանում է սովորել և Անահիտին տեսնելուն պես` սիրահարվել։ Նա ամեն ինչ արել է` Անահիտի ուշադրությունը գրավելու համար, անգամ դասարանն է փոխել։

«Ինձ խոստովանել էր, որ սիրահարվել է ու անընդհատ մեր դասարան էր գալիս։ Մի օր էլ եկել ու իմ հետևում էր նստել, և երբ զանգը հնչեց, ես ջղայնացած ասացի, որ արդեն կարող է գնալ, բայց նա հանգիստ պատասխանեց, որ այսուհետ մեր դասարանից է ինքը։ Բոլորը զարմացել էին` ինչու է նա իր պատմության հոսքը փոխել և լեզվաբանության հոսք եկել»,–պատմում է Անահիտը։

Թաթուլ Հակոբյանի կինը` Անահիտը

Ապա` Թաթուլը ֆիզկուլտինստիտուտ է ընդունվել` ձյուդոյով զբաղվել, իսկ Անահիտը լեզվաբանական գծով է շարունակել կրթությունը։ Չնայած դրան, Թաթուլը մասնակցում էր նաև Անահիտի դասախոսություններին. պատմության դասախոսի սիրտը Թաթուլը «շահել» էր` ասելով, որ իրեն շատ հետաքրքիր է առարկան և դրա մատուցման ձևը, ինչի համար էլ միշտ ներկա էր լինում դասին։ Չնայած Թաթուլի ջանքերին, Անահիտը միայն ուսման վերջին տարում է որոշել շփվել նրա հետ ու անմիջապես սիրահարվել է։

Կինը հուզվում է` մի դրվագ կա, որը մինչ օրս հիշում է. Թաթուլը միշտ ինչ-որ պատճառ էր գտնում Անահիտի հետ խոսելու համար։ Մի օր, երբ Անահիտի գրպանից կոպեկ է ընկել, Թաթուլն այն վերցրել ու փորձել է նրան տալ, բայց Անահիտը չի վերցրել` մտածելով, որ ուղղակի կրկին խոսեցնում է իրեն։ Վերջերս ամուսնու դրամապանակում առանձին դրված մի տեղ տեսել է այդ կոպեկը…

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am