Մադոննան Բրիթնի Սփիրսի նկատմամբ խնամակալությունը համեմատել է ստրկության հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մադոննան Բրիթնի Սփիրսի նկատմամբ խնամակալությունը համեմատել է ստրկության հետ

Երգչուհի Մադոննան Ինստագրամյան էջում աջակցել է գործընկերոջը՝ Բրիթիր Սփիրսին, որը փորձում է ազատվել հոր խնամակալությունից։

62-ամյա աստղը պահանջել է Սփիրսին ետ տալ իր կյանքը։ «Ստրկությունն այնքան վաղուց է չեղարկվել։ Մահ ժլատ հայրիշխանությանը, որը դա կանանց հետ անում է դարերով»,- գրել է նա՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում Սփիրսի հետ, մարդու իրավունքների խախտում է։ «Բրիթնի, մենք քեզ դուրս կհանենք բանտից»,- խոսոտացել է նա։

Հունիսի 23-ին Բրիթնի Սփիրսը հանդես է եկել Լոս ԱՆջելեսի Բարձրագույն դատարանում՝ կոչ անելով դադարեցնել հոր՝ Ջեյմս Սփիրսի խնամակալությունն իր նկատմամբ։ Երգչուհին դատարանին հայտնել է, որ բազմաթիվ հոգեբուժական զննություններ է անցել, բուժում ստացել եւ որ հայրը  վերահսկողությամբ տրավմայի է ենթարկել իրեն։ 39-ամյա արտիստի խոսքով՝ հայրն իրեն պատժել է իր պահանջները կատարելուց հրաժարվելու համար, ինչի հետեւանքով ինքն իրեն «ստրկացած» է զգացել։

Սփիրսը նաեւ գանգատվել է, որ հնարավորություն չունի իրականացնելու իր ցանկությունները, օրինակ՝ աշխատանքային դադար վերցնել, ամուսնանալ կամ նորից երեխա ունենալ։ Բոլոր որոշումները կախված են եղել խնամակալից։

style.news.am