«Եթե Վանո Սիրադեղյանը ՀՀ-ում լիներ, այստեղ կատարվածից երեւի րոպեներ առաջ Փաշինյանը կլքեր ՀՀ-ն»․ Արտակ Գալստյան
Advertisement 1000 x 90

«Եթե Վանո Սիրադեղյանը ՀՀ-ում լիներ, այստեղ կատարվածից երեւի րոպեներ առաջ Փաշինյանը կլքեր ՀՀ-ն»․ Արտակ Գալստյան

«Եթե Վանո Սիրադեղյանը լիներ ՀՀ-ում, այն ամենը, ինչ կատարվեց այստեղ, դրանից երեւի րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը կլքեր ՀՀ-ն»,-ՍԴ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը՝ արձագանքելով հարցադրմանն այն մասին, որ ինքը համարվում է Վանո Սիրադեղյանի մտերիմներից, ի՞նչ կաներ, իր կարծիքով, Վանո Սիրադեղյանը, եթե այսօր Հայաստանում լիներ։ Ճշտմանն ի պատասխան, որ նոյեմբերի իննի հայտարարությո՞ւնը նկատի ունի, Գալստյանը դրական պատասխան տվեց, ապա հավելեց․ «Իսկ թե ինչ կփոխվեր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, կարծում եմ՝ չարժի նույնիսկ ենթադրել»։ Ինչ վերաբերում է նկատառմանը, որ թե ՀՀՇ-ն, թե գործող իշխանությունը պաշտոնների էր նշանակում ոչ թե մասնագետներին, այլ իր կողմնակիցներին, Արտակ Գալստյանը նշեց․ «Բացարձակ նման չեն իրար։ ՀՀՇ-ի առաջին ազգային ժողովին նայեք, որը հիմնականում ակադեմիկոսներից էր բաղկացած։ Կային նաեւ ԵԿՄ-ականներ, բայց դա այդ պահի քաղաքական որոշումն էր։ Որքան էլ փնովեն, ՀՀՇ-ն այն իշխանությունն է, որը հռչակել է ՀՀ անկախությունը եւ ի տարբերություն այսօրվա իշխանության՝ ազատագրել է Արցախը՝ անկախ իր բոլոր սխալներից»։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

aravot.am



Նման նյութեր