«Սարսափելի տեսք ունի». ինչպես է թագուհին արձագանքել Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստին
Advertisement 1000 x 90

«Սարսափելի տեսք ունի». ինչպես է թագուհին արձագանքել Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստին

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ամուսնացել են 2011թ․-ին։ Զույգը նախքան ամուսնությունը երկար տարիներ հանդիպել է, իսկ վերջերս նշել է ամուսնության 10-ամյակը։ Միեւնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստը դուր չի եկել թագուհուն։

«Այն սարսափելի է, այնպես չէ՞։ Սարսափելի է։ Սա սոսկալի է»,- ասել է Եղիսաբեթ Երկրորդը։

Քեմբրիջի դքսուհու զգեստի վերաբերյալ թագուհու արձագանքի մասին հայտնի է դարձել, երբ համացանցում կադրեր են հայտնվել Քեյթի հարսանեկան զգեստի հանրային ցուցադրությունից։ Այն կայացել է Բուքինգհեմյան պալատում, հայտնում է The Sun-ը։ Ընդ որում, բրիտանացիների եւ արքայական ընտանիքի երկրպագուների մեծ մասը հիանում է Միդլթոնի կերպարով եւ կարծում, որ նրա հարսանեկան զգեստն անթերի էր։

Ի դեպ, զգեստը ստեղծել է Սարա Բերթոնը՝ Alexander McQueen ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը։ Զարմանալի է, որ միայն հիմա է պարզվել, որ թագուհին ինչ-որ պատճառով սարսափել է զգեստից։ Ընդ որում, Եղիսաբեթը միշտ բավական ջերմորեն է վերաբերվել Քեյթին, նրանք հատկապես մտերմացել են վերջին մի քանի տարիների ընթացքում։ Եղիսաբեթը Միդլթոնին պատրաստում է նրան, որ նա վաղ թե ուշ թագուհի կդառնա։ Եղիսաբեթի կարծիքով՝ Քեյթը հիանալի թագուհի կլինի։

news.am