«Նիկոլ, մի անցիր «կարմիր գծեր», որից անդին այլևս չկան տաբուներ․․․ Կասկած չունեմ, որ այդ տեսարանը բեմադրվել է Նիկոլի անմիջական ցուցումով»
Advertisement 1000 x 90

«Նիկոլ, մի անցիր «կարմիր գծեր», որից անդին այլևս չկան տաբուներ․․․ Կասկած չունեմ, որ այդ տեսարանը բեմադրվել է Նիկոլի անմիջական ցուցումով»

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ, մի անցիր «կարմիր գծեր», որից անդին այլևս չկան տաբուներ․․․
Գեղամ Նազարյանի ոչ բոլոր գրածներն եմ իմ սրտով ու ամենևին էլ ոչ բոլոր հարցերում եմ համաձայն նրա հետ։ Բայց նողկալի է, այն տեսարանը, երբ ոստիկաննները “հերոսաբար” Գեղամին տապալում են գետնին ու բերման են ենթարկում։

Կասկած չունեմ, որ այդ տեսարանը բեմադրվել է Նիկոլի անմիջական ցուցումով և դարձյալ նողկալի է, երբ երկրի վարչապետն առաջնորդվում է անձնական վրեժխնդրության մոլուցքով։ Այդ ճանապարհով նրա խոստացած ապագան ներքին բարիկադներն ու խրամատներն են։

Այսօրվա մասկի-շոուն ունի նաև բարոյական բաղադրիչ։

Գեղամն այս պատերազմում կորցրել է ամեաթանկը՝ որդուն, ու շատերից ավելի պահանջատեր լինելու իրավունք ունի։ Շատ դեպքերում գուցե էմոցիոնալ ոճով, բայց Գեղամը բարձրացնում է օբյեկտիվ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չունեցող իշխանությունը նրան տապալում է գետնին։

Եվ հետո, Նիկոլ, տարիներ շարունակ Գեղամի հետ աշխատել եք, մի կտոր հաց եք կիսել, նաև՝ ընտանեկան ուրախություններ ու դժվարություններ։ Քաջություն չունեցար որդու կորստից հետո սփոփել Գեղամի՝ քո նախկին գործըներոջ ու ընկերոջ վիշտը, գոնե հիմա մի անցիր «կարմիր գծեր», որից անդին այլևս չկան տաբուներ․․․



Նման նյութեր