Safilo իտալական մակնիշը պատրաստվում է թողարկել ընկերության պատմության մեջ առաջին խելացի արևապաշտպան ակնոցը: Այդ մասին հայտնել է ProFashion-ը: Նորույթի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2017 թվականի հունվարին Լաս Վեգասի Consumer Electronics Show ցուցահանդեսում:
Մոդելն արտաքնից սովորական ակնոցի տեսք ունի, դրա վրա չկա խցիկ կամ դիսփլեյ: Սարքը հանդերձված է հինգ հատուկ տվիչներով, որոնք կարող են հաշվել մարդու ուղեղի ալիքները, նշել են արտադրողները: Ստացվող տվյալները կուղարկվեն սմարթֆոնի հատուկ հավելված և կենթարկվեն անալիզի: Դա թույլ կտա գնահատել այն կրողի տրամադրությունը և որոշել նրա վրա ազդող գործոնները: Նման ակնոցի քաշը կկազմի 36 գրամ, մեկ լրիվ լիցքավորումը կբավականացնի մեկ շաբաթվա աշխատանքի համար:
Safilo Group իտալական ընկերությունն արտադրում է ակնոցների շրջանակներ և համագործակցում է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Dior-ը, Fendi-ն և Hugo Boss-ը: