ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի հրամանագիրը հրապարակված է e-gov.am կայքում։
Մելիքյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել իշխանափոխությունից հետո՝ 2018-ին։ Մինչ այդ նա աշխատում էր սփյուռքի նախարարությունում։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։
Հունիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին պաշտոններից: