Գագիկ Համբարյանն իր էջում գրում է.
«Աղետալի նոր թիվ. 2021 թ-ի հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 21,9 հազար հայաստանցի
Հայաստանի տնտեսության աճի, երկրում իրավիճակի բարելավման, հեքիաթային ներդրումային մթնոլորտի ստեղծման և աշխատատեղերի կտրուկ աճի մասին ամեն անկյունում հայտարարող Նիկոլ Անհողն ու իր կառավարության անդամները բացարձակ անտեսում են իրենց ոչ ձեռնտու և խայտառակող փաստերին անդրադառնալ…
Այսպես, մինչ աշխատունակ բնակչությունն ուղղակի փախչում է Հայաստանից և ըստ վերջին տվյալների, 2021 թ-ի հունվարից հունիս Հայաստանը լքել է 138 հազար 106 մարդ, որն աննախադեպ թիվ է երրորդ հանրապետության պատմության մեջ (երբեք 6 ամսում այդքան մարդ չի լքել Հայաստանը), էկոնոմիկայի նախարար Քերոբյան ազգանունով անձն իր ֆեյսբուքյան էջում հումորներ է անում և կոչ անում մարդկանց բերման ենթարկել Հայաստան, քանի որ, իբր, մեծ քանակությամբ աշխատատեղեր են բացվում և աշխատող չկա… Սակայն նույն այդ նախարարը, բացարձակ չի մեկնաբանում, թե ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ աշխատատեղերի պարագայում, ինչու՛ են այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանը լքել է 138 հազարից ավել մարդ…Ըստ ռուսաստանյան աղբյուրների, Ռուսաստանում միգրացիոն հաշվառման մեջ է Հայաստանի 289,9 հազար քաղաքացի, որը 90,9 հազարով (կամ 1,5 անգամ) ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից… Ավելին, Ռուսաստանում հաշվառման վերցված դեպքերի ընդհանուր թվից նշված է աշխատանքը (որպես երկիր գալու նպատակ) 202,3 հազար դեպքերում, որը մոտ 4 անգամ գերազանցում է անցած տարվա հունվար-հունիսի ցուցանիշը…
Բիզնեսի և ներդրումային մթնոլորտի հեքիաթային լինելու մասին հայտարարություններ անող իշխանության այս ներկայացուցիչները բացարձակ չեն բացահայտում, թե անցյալ տարվա փակված մոտ 2500 բիզնեսների փոխարեն այն տարի որքանն է բացվել և ընդհանրապես, օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ որքան են կազմել այս տարվա առաջին 6 ամիսներին…
Եվ ահա նոր աղետալի թիվ մեզ համար. 2021 թ-ի հունվար-հունիսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 21,9 հազար հայաստանցի, ինչը գրեթե 7,8 հազարով (կամ 1,6 անգամ) գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը…
Զավեշտ է, եթե Հայաստանում ամեն ինչ լավ է և կա ապագայի տեսլական, տնտեսությունը զարգանում է, բացվում են աշխատատեղեր, ապա ինչու՞ են հայաստանցիներն ուղղակի փախուստի դիմում իրենց հայրենիքից, ինչպես նաև գերադասում ստանալ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն…
Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այս տարվա 6 ամսում ՌԴ քաղաքացիություն ստացած այդ 21,9 հազար հայաստանցիների մեծ մասը նիկոլապաշտներն են, ովքեր բացահայտ մեղադրում են ՌԴ-ին մեր պարտության մեջ, ատում են ռուսներին, բայց ՌԴ անձնագրի համար պատրաստ են հազարավոր դոլարներ ծախսել…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/942118856633127