Իտալիայում կորոնավիրուսից մահացածների մոտ 99 տոկոսը ամբողջությամբ պատվաստված չեն եղել: Այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտը: Medportal.ru-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են պացիենտների բժշկական քարտեր փետրվարից հուլիս ամիսներին: Հիմնականում 80-անց մարդիկ են եղել: Գրանցվել է 423 մահվան դեպք պատվաստվածների շրջանում: Իտալիայում այսօր պատվաստանյութի երկու դեղաչափերը ստացել է բնակչության 57 տոկոսը՝ 12 տարեկանից բարձր: Իտալիայում պանդեմիայի սկզբից վարակվածների թիվը գերազանցում է 4,3 միլիոնը, մահացել է ավելի քան 127 900 մարդ:
news.am