Վաղ շրջանում հաստ աղիի քաղցկեղը սովորաբար որեւէ կերպ չի դրսեւորվում։ Հաստ աղիի քաղցկեղի առաջին նշանների մասին նշել է Սանկտ Պետերբուրգի թիվ 9 հիվանդանոցի կոլոպրոկտոլոգ Անատոլի Նեդոզիմովանին «Դոկտոր Պիտեր» պորտալում։
Նրա խոսքով՝ այդ ուռուցքն առանձնահատկություն ունի՝ այն սկսում է ոչ առատ արնահոսել մինչեւ առաջին ախտանշանների հայտնվելը։ Մասնագետը դրանց թվին է դասում.
- տարբեր աստիճանի արտահայտվածությամբ արնահոսություն արտաթորման ժամանակ,
- լորձ կղանքում,
- այլածին մարմնի զգացողություն հետանցքում,
- արտաթորման խանգարում։
Մասնագետի խոսքով՝ շատերին այս նշանները չեն մտահոգում, եւ պացիենտները դա բացատրում են թութքով։
«Անգամ այդ առաջին ախտանշաններն են վկայում վաղուց զարգացող օնկոլոգիական պրոցեսի մասին»,- նշել է մասնագետը։
Հիվանդության վաղ հայտնաբերման համար մասնագետը խորհուրդ է տալիս ամեն տարի արտաթորված արյան իմունաքիմիական թեստ հանձնել։ Եթե այն դրական լինի, պետք է ֆիբրոկոլոնոսկոպիա կատարել։