Վերապատվաստման գործողությունը խթանում է օրգանիզմը հակամարմինների կրկնակի արտադրման համար։ Այս մասին «Պրայմ» գործակալությանն ասել է բժշկության զարգացման BestDoctor դեպարտամենտի ղեկավար Յուլյա Տկաչենկոն (Ռուսաստան)։
«Վերջին հետազոտությունների տվյալներով՝ COVID-19-ի նոր շտամներից պաշտպանվելու համար պետք է արյան մեջ չեզոքացնող հակամարմինների ավելի բարձր խտություն, քան հին շտամների դեպքում։ Իսկ օրգանիզմում հակամարմինների խտությունը բարձրացնելու միջոցը բուստերային պատվաստումն է»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով, չվերապատրաստվելու դեպքում հիվանդանալու շանսը կաճի։ Տկաչենկոն նշել է, որ վերապատվաստումը պետք է բոլորին, ովքեր արդեն պատվաստվել են։
Սակայն Ռուսաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ չի տալիս պատվաստվել նրանց, որոնց մոտ հայտնաբերվել է ալերգիայի ծանր ձեւ կորոնավիրուսի պատվաստանյութի մի որեւէ բաղադրիչի հանդեպ, կամ էլ ծանր ալերգիկ ռեակցիա արդեն ընդունած պատվաստանյութին։ Խորհուրդ չի տրվում նաեւ պատվաստվել մինչեւ 18 տարեկանը եւ կրծքով կերակրման ժամանակ։
Ժամանակավոր սահմանափակումներին են վերաբերում շնչուղիների սուր վարակները եւ քրոնիկական հիվանդությունների սրացումները։