Քիմ Քարդաշյանը KKW Beauty ապրանքանիշի նոր անվան ընտրությամբ «գլխացավանք» է ստեղծել ընկերության համար. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը KKW Beauty ապրանքանիշի նոր անվան ընտրությամբ «գլխացավանք» է ստեղծել ընկերության համար. tert.am

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը KKW Beauty ապրանքանիշի համար ընտրել է նոր անվանում՝ SKKN, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, այդպիսով աստղն իր համար նոր «գլխացավանք» է ստեղծում, քանի որ անվանումն այլ ընկերության է պատկանում։

Ինչպես հայտնի է, անվան կիրառության վերաբերյալ դիմումով հանդես է եկել Beauty Concepts ՍՊԸ-ը, որն արդեն կապվել է KUWTK իրապատում շոուի իրավաբանների հետ։ Ընկերությունը ներկայացրել է փաստաթղթեր՝ փաստելով, որ համացանցային հարթակներում հանդես է գալիս SKKN անվանումով։ Ընկերությունը, որի սեփականատերն է Սինթիա Լունսֆորդը, առաջարկում է մաշկի խնամքի և հարդարման ծառայություններ։

Ամբողջությամբ՝ tert.am