«Նյու Յորք-Սիթիի» հարձակվողի համար ԱՄՆ-ը պարզապես մի փուլ է, բայց ոչ ավելին:
«Մարդիկ միանգամայն սխալ կարծիք ունեն (MLS-ի մասին): Եթե դուք դիտել եք ընդամենը մեկ, երկու կամ երեք խաղ, դեռ չեք կարող ընդհանրական գաղափար կազմել, դա անհնար է:
MLS-ի իսկական լիգա է, խոշոր կազմակերպություն, բայց ես երբեք չեմ մտածել կարիերաս ԱՄՆ-ում ավարտելու մասին: Երբ ես որոշել եմ այդ քայլին դիմել, ես դա կանեմ իմ երկրում: Երբ հասկանամ, որ ժամանակը եկել է, կվերադառնամ և այնտեղ բոլորին հրաժեշտ կտամ»,- Դավիդի խոսքերն է մեջբերում Direct TV-ն:
MLS-2016 առաջնության 33 խաղերում իսպանացի ֆուտբոլիստը դարձել է 23 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը