Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Ֆրանսիսկո Բուստիժոնը շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում: