Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին իր ապագան առայժմ ԱՄՆ-ի հետ է կապում. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին իր ապագան առայժմ ԱՄՆ-ի հետ է կապում. hetq.am

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Ապագա կա» կարգախոսով հանդես եկած եւ խորհրդարանում մեծամասնություն կազմած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի ավագ որդին, ինչպես ասում է հենց ինքը՝ Արսենյանը, իր կյանքն ու գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ի հետ:

Բաբկեն Արսենյանը 2018-ի սեպտեմբերին ընկերություններ է հիմնել Լոս Անջելեսում, սակայն հայրն ասում է, թե որդու տնտեսական գործունեության մանրամասներին չի տիրապետում: Ըստ Գ. Արսենյանի՝ որդին ԱՄՆ է տեղափոխվել զինծառայությունից եւ ամուսնանալուց (2016 թ.) հետո. կինը ԱՄՆ քաղաքացի է, Միացյալ Նահանգներում են ծնվել նաեւ պատգամավորի 2 թոռնուհիները:

«Դա Բաբկենի անձնական որոշումն է: Որոշեց իր կենսագործունեությունը շարունակել Միացյալ Նահանգներում, եւ կարծում եմ, որ հաջողությամբ է ընթանում իր՝ ԱՄՆ-ում տեղայնացվելու գործը: Իր կյանքի մոտակա հատվածը, գործունեությունն առայժմ կապում է ԱՄՆ-ում իրականացվող պրոցեսների հետ»,- «Հետքի» լրագրողին հայտնել է Գուրգեն Արսենյանը:

Ամբողջությամբ՝ hetq.am