Ինչպես է Իրինա Թովմասյանը նախապատրաստվում Ամանորին և ինչու Մեգին ընտանիքի հետ չի դիմավորելու գալիք տարին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է Իրինա Թովմասյանը նախապատրաստվում Ամանորին և ինչու Մեգին ընտանիքի հետ չի դիմավորելու գալիք տարին. life.tert.am

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի տանն իսկական ամանորյա խառնաշփոթ էր տիրում: Ամանորի նախօրեին Իրինան իր ընտանիքի անդամների հետ պատրաստվում է ամենաբարի և ընտանեկան տոնին:

Tert.am Life-ը գեղեցկուհու տանը ֆոտոշարք է իրականացրել և Իրինայի հետ զրուցել Նոր տարվա մասին:

img_9281-copy_2

«Նոր տարին իմ ամենասիրելի տոներից է: Նախապատրաստական ամբողջ աշխատանքներն արդեն վերջացրել ենք: Ամենակարևորն այն է, որ բոլորի նվերները փաթեթավորել ենք: Շատ եմ սիրում այն պահը, երբ բացում ենք նվերները: Երեխաներիս հետ անհամբեր սպասում եմ, թե ամուսինս ինչ նվերներ է պատրաստել մեզ համար: Փորձելու եմ Ամանորն իսկական տոն դարձնել փոքրիկներիս համար»,- ասաց Իրինան:

img_9352-copy

Իրինայի փոքրիկները՝ Ալվինան և Մարիան, շատ աշխույժ են՝ մեկ օգնում են մայրիկին, մեկ՝ խանգարում: «Երեխաներին ինձ միայն ոգևորության առումով են օգնում: Ինչպես նկատեցիք ֆոտոշարքի ժամաանակ, նրանք ավելի շատ խանգարում են: Ամեն տեղ ուզում են մասնակից լինել: Երբ խոհանոցում ինչ-որ գործ եմ անում գալիս են ու խանգարում: Շատ աշխույժ են: Չեմ հիշում վերջին անգամ, երբ ենք տանը հանգիստ ֆիլմ դիտել: Սակայն երեխաների հետ օրը հեքիաթային է անցնում: Երբ տանը երեխա կա, այլ կերպ ես սպասում Ամանորին»,- նշեց Իրինան:

img_9321-copy

Իրինան հայտնեց, որ Ամանորի գիշերը Մեգին իրենց հետ չի լինելու, քանի որ մեկնում է ճամփորդության. «Իհարկե, տխրում եմ, որ Մեգին մեզ հետ չի լինելու գիշերը, բայց ուրախ եմ որ ճանապարհորդելու է նավով և լինելու է Եվրոպայի այնպիսի քաղաքներում, որտեղ չի եղել»:

img_9125-copy

Խոսելով տոնական սեղանի մասին՝ Իրինան ասաց. «Տոնական սեղանին պետք է լինեն մեր ամենասիրելի ուտեստները: Մի քանի ավանդական ուտեստներ կան, որոնք պատրաստի եմ գնում խանութից: Կարծես ավանդույթ է դարձել, որ ամեն տարի ինչ-որ նորություն պատրաստեմ: Այս տարին էլ բացառություն չէ: Ամանորին իտալական ուտեստ եմ պատրաստելու հյուրերի համար»:

img_9173-copy

2017-ի հետ կապված Իրինան միայն մի ցանկություն ունի՝ տեսնել իր երեխաներին առողջ և հաջողակ:

img_9251-copy

img_9266-copy

img_9429-copy

life.tert.am



Նման նյութեր