Կիպրոսի ափերի մոտ ստորջրյա թանգարան է բացվել. անհավանական կադրեր. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կիպրոսի ափերի մոտ ստորջրյա թանգարան է բացվել. անհավանական կադրեր. armeniasputnik.am

Կիպրոսում` Այա Նապեի Փերների լողափի մոտ, ծովում անսովոր թանգարան է բացվել 10-15 մետր խորության վրա:

Ստորջրյա թանգարանում կան 93 քանդակներ` 13 տոննա քաշով հսկայական ծառեր, առասպելական ծաղիկներ ու մարդիկ: Բոլորը պատրաստված են անվտանգ նյութերից, որպեսզի ծովային բնակիչներին որևէ վնաս չհասցվի։

Թանգարանի գաղափարի հեղինակը նկարիչ Ջեյսոն Թեյլորն է։ Նա նմանատիպ նախաձեռնություններ է իրականացրել նաև Մեքսիկայում ու Գրենլանդիայում։

Այա Նապայի մոտ գտնվող թանգարանը, որը գտնվում է ափից 150 մետր հեռավորության վրա, 1,1 մլն դոլար է արժեցել։

armeniasputnik.am



Նման նյութեր