Չինաստանում տրվել է ավտոմեքենաների երթևեկության մեկնարկը աշխարհի ամենաբարձր կախովի կամրջով: Այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է China News Service գործակալությունը:
Կամրջի շինարարությունն ավարտվել էր սեպտեմբերին:
Բեյպանցզյան կամրջի ամենաբարձր կետը, որը գտնվում է համանուն հարթավայրում, գետնից 565 մետր բարձրության վրա է և, չինական կողմի տվյալներով, կամուրջն այդ ցուցանիշով ռեկորդակիր է:
Կամրջի շինարարությունը, որի երկարությունը կազմում է 1341 մետր, նստել է գրեթե 150 մլն դոլար: Կառույցն արագընթացիկ մայրուղու բաղկացուցիչ մասն է, որը Չժեցզյանի նահանգի Հանչժոու քաղաքը միացնում է Յունանի նահանգի Ժույլի քաղաքի հետ:
Հույչժոու նահանգում, որը լեռնային տեղանք է՝ բազմաթիվ կիրճերով, գտնվում են Չինաստանի ամենաբարձր տասը կամուրջներից յոթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: