Սիրտը մեր մարմնի ամենակարևոր օրգաններից մեկն է, որին մենք, չգիտես ինչու, ամենից քիչն ենք խնայում՝ կազմակերպելով նրա համար ամենօրյա ծանրաբեռնվածություն, սթրեսների և ոչ ճիշտ սնվելու տեսքով: Եվ իզուր: Ճարպոտ սնունդ օգտագործելու պատճառով բարձրանում է խոլեստերինի մակարդակը, որը խանգարում է սրտի աշխատանքին:
Ներկայացնում ենք 15 մթերքներ, որոնք կմաքրեն անոթները, կլավացնեն ինքնազգացողությունը և հետագայում կիջեցնեն ինֆարկտի ռիսկը:
15 մթերքներ, որոնք կկանխեն ինֆարկտը
Յուղոտ ձուկ
Սաղմոնը, սկումբրիան, ծովատառեխը և այլ յուղոտ ձկներն իջեցնում են առիթմիայի և աթերոսկլերոզի առաջացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ:
Վարսակի շիլա
Հարուստ է թաղանթանյութով, որն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:
Հատապտուղ
Այնպիսի հատապտուղները, ինչպիսին են հապալասը և ելակը, նպաստում են ճնշման իջեցմանը և արյունատար անոթների լայնացմանը:
Մուգ շոկոլադ (60-70 տոկոս կակաո)
Օգնում է նորմալացնել արյան ճնշումը, պայքարում է բորբոքային գործընթացների և թրոմբների առաջացման դեմ:
Ընկույզ
Օգտակար է սրտի համար: Նրանում պարունակվում է վիտամին E, որն օգնում է իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը:
Ձիթապտղի յուղ (extra virgin)
Օրական ընդամենը մի քանի գդալ յուղն իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի և շաքարի մակարդակը:
Կարմիր գինի
Օգնում է հեռացնել ճարպերն արյունատար անոթներից, ինչպես նաև նպաստում է քաշի իջեցմանը:
Կանաչ թեյ
Օրական 1 բաժակն արգելակում է խոլեստերինի առաջացումը: Բացի այդ, կանաչ թեյի բարելավում է նյութափոխանակությունը և օգնում է ավել քաշի դեմ պայքարում:
Բրոկոլի և սպանախ
Պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, ակտիվացնում են սրտի աշխատանքը, կարգավորում են ճնշումը: Հարուստ են թաղանթանյութով:
Ավոկադո
Ցածրացնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում է արտերիաների մաքրմանը: Հարուստ է օգտակար ճարպերով:
Նուռ
Պարունակում է հակաօքսիդանտներ, իջեցնում է ճնշումը, ինչպես նաև նորմալացնում է արյան շրջանառությունը և բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ:
Դարչին
Պայքարում է սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի դեմ:
Ձմերուկ
Կարևոր դեր է խաղում արյունատար անոթների առողջացման գործում: Ստաբիլացնում է խոլեստերինի մակարդակը, պարունակում է հակաօքսիդանտներ:
Սխտոր
Լայնացնում է անոթները, իջեցնում է ճնշումը:
Խնձոր և տանձ
Հարուստ են սրտի համար օգտակար թաղանթանյութով: Դրանք նորմալացնում են արյան շրջանառությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը