«Այո՛, մեղավոր եմ». Փաշինյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի հարցին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Այո՛, մեղավոր եմ». Փաշինյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի հարցին. armeniasputnik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ սխալ է արել, որ իրեն ժառանգված ԼՂ բանակցային գործընթացի ողջ բովանդակությունը 2018թ–ին չի հրապարակել։

«Ես հիմա կարող եմ ընդունել դա որպես սխալ»,– ասաց Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Ամենուհի Կյուրեղյանի հարցին, թե երբ է հասկացել, որ «իր գրպանը պարտության փաստաթղթեր են գցել», և ինչու դրանից հետո հանրությանը չհայտնեց այդ մասին։

Խոսելով բանակցային գործընթացում տարածքային զիջումների մասին` Փաշինյանը շեշտեց, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում ՀՀ–ն երբեք չի վիճարկել Ադրբեջանին տարածքների զիջման հարցը։

«Այսինքն` այդ տարածքների վերադարձելիության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը երբեք որևէ իշխանության կողմից չի վիճարկվել։ Ես սա մեկնաբանություն չեմ ասում, ես սա կարծիք չեմ ասում, ես ասում եմ փաստաթղթավորված իրողություն»,– ասաց Փաշինյանը։

Արցախյան պատերազմի առաջացրած բոլոր հարցերն ու հանգամանքները ՀՀ վարչապետն առաջարկեց քննել ԱԺ–ում ձևավորվող քննիչ հանձնաժողովում։

«Հիմա դուք հարցնում եք` ես մեղավոր եմ, թե չէ։ Այո՛, մեղավոր եմ։ Հարցնում եք` պատասխանատու եմ, թե չէ։ Այո՛, պատասխանատու եմ։ Այդ պարտությունն իմ օրո՞ք է եղել։ Այո՛, իմ օրոք է եղել։ Ինչ խղճով եմ ես այստեղ կանգնա՞ծ։ ՀՀ քաղաքացիների որոշման արդյունքում»,– ասաց Փաշինյանը։

armeniasputnik.am